Պլատինին կասկածում է` ՊՍԺ-ն օրինական է աշխատում
Սպորտ
Եվրոպայի ֆուտբոլի միությունների ասոցիացիայի/ՈւԵՖԱ/ նախագահ Միշել Պլատինին կասկած է հայտնել, որ փարիզյան «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլի ակումբը ֆինանսական առումով ազնիվ է աշխատում:
Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
«Պարի Սեն Ժերմենը» ինովացիոն պայմանագիր է կնքել Քաթարի տուրիզմի նախարարության հետ, և մենք չենք կարող ասել, թե այն համապատասխանում է մեր ֆինանսական չափանիշներին, իսկ շատերը կարող են կարծիք հայտնել, որ չի համապատասխանում»,- ասել է Պլատինին:
Նա հայտարարել է, որ զրուցել է ակումբի նախագահի հետ, և վերջինս տեղեկացրել է, որ մտադիր է ակումբում ներդրումներ կատարել ՊՍԺ-ի եկամուտները ավելացնելու համար:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ