ՀՀ նախորդ կառավարությունը տնտեսական ձախողումներ չի ունեցել. Գագիկ Մինասյան
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության նախորդ կառավարությունը տնտեսական ձախողումներ չի ունեցել: Ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Իրականությանը չեն համապատասխանում տեսակետները, թե նախորդ կառավարությունը տնտեսական ձախողումներ է ունեցել»,- ասաց Մինասյանը:
Պատգամավորի խոսքով` ուղղակի զարգացումների նոր փուլում նոր լուծումներ էին անհրաժեշտ, որոնք էլ պահանջում էին նոր կադրային քաղաքականություն: «Ես կարծում եմ, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Կարեն Ճշմարիտյանի նշանակումը հենց այս ենթատեքստում է պետք դիտարկել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանն արել է այն ամենը, ինչ իրենից պահանջվել է, սակայն նոր մարտահրավերների փուլում տնտեսության մեջ նոր լուծումներ գտնելու անհրաժեշտությունից ելնելով էլ տեղի է ունեցել կադրային փոփոխություն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու