Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց «Սպարտակի» գերմանացի ֆուտբոլիստին ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար (լուսանկար)
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» գերմանացի կիսապաշտպան Պատրիկ Էբերտը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ֆուտբոլիստը կրել է հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկ:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ակումբում իր թիմակցին շնորհակալություն է հայտնել. «Պատրիկ Էբերտ, շնորհակալություն աջակցության համար»,-գրել է Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ ցեղասպանության 99-րդ տերելիցին նվիրված մարզաշապիկ էին կրել Դմիտրի և Կիրիլ Կոմբարովները:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու