Գագիկ Մինասյանը վստահ է, որ կառավարության նոր թիմն ի զորու կլինի լուծել երկրի առջև ծառացած մարտահրավերները
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության նոր ձևավորվող կառավարության կազմում կան նախարարներ, որոնք վերանշանակվել են իրենց պաշտոններում, ինչպես նաև կան այնպիսիք, ովքեր երբեք կառավարության անդամ չեն եղել: Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Կան նաև նորանշանակ նախարարներ, ովքեր ժամանակին աշխատել են կառավարությունում, և նրանք հիմնականում այն կադրերն են, ովքեր աշխատել են լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարման տարիներին, ուստի նրանք Հանրապետական կուսակցության թիմից են եղել նաև այդ տարիներին, և այս առումով ես կառավարության գործունեության շարունականություն տեսնում եմ»,- ասաց Մինասյանը:
Պատգամավորը ենթադրեց, որ նորանշանակ նախարարները, ովքեր նախկինում երբեք կառավարության մաս չեն կազմել, կհամալրեն այն թիմը, որն ի զորու է հաղթահարել այն մարտահրավերները, որոնց առաջ այսօր կանգնած է երկրի տնտեսությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու