«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկել Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանուն Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ Հացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներ ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան Ձեռքներդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ) Ռուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել 

Մշակույթի նախարարությունն արձագանքել է ՄԻՊ-ին

Հայաստան

ՀՀ մշակույթի նախարարությունն արձագանքել է ՄԻՊ 2013թ. տարեկան զեկույցում նախարարության գործունեության վերաբերյալ առաջ քաշված խնդիրներին: Ըստ ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության' նախարարության իրավասությունների սահմաններում Երևանի Փակ շուկայի հետ կապված խնդրին տրվել է համապատասխան ընթացք, մասնավորապես' հուշարձան-շենքում ապօրինի վ երգետնյա աշխատանքները կանխելու և հետագա պահպանության ու վերականգնմանն առնչվող խնդիրներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում տալու համար «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրինությանը բազմիցս գրավոր տեղեկացվել է իր կողմից կատարվող շինարարության ապօրինության մասին և պահանջվել է դադարեցնել այն: Միևնույն ժամանակ, նախարարությունը դիմել է պատկան մարմիններին՝ ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ անօրինական շինարարությունը դադարեցնելու և տարածքում հսկողություն սահմանելու պահանջով, ինչպես նաև 2012-2013 թվականներին համապատասխան տեղեկույթ է տրամադրվել Երևան քաղաքի դատախազությանը:
Կենտրոնական Ծածկած շուկայում իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Մշակույթի նախարարությունը համաձանեցրել է միայն 0,0 նիշից ցածր նախագծային փաստաթղթերը:

Ըստ պարզաբանման' վերջին տարիներին պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի' տանիքի մասնակի վերանորոգման և տեխնիկական վերազինման, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի հիմնանորոգման, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիա կան թատրոնի տաք և սառը ջրամատակարարման, սանհանգույցի վերանորոգման, դռների և պատուհանների տեղադրման, հակահարդեհային ջրավազանի վերանորոգման, «Գոյ» թատրոնի հիմնանորոգման, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի կաթսայատան ծխատարի վերանորոգման, Պետական երաժշտական կամերային թատրոնի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքներ:

Իրականացվել է Համազգային պետական թատրոնի օդափոխության համակարգի տեղադրում, Երգի պետական թատրոնի հիմնանորոգման, Արտաշատի Ա. Խարազյաին անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի մասնակի վերանորոգման, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման, Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Պետական բյուջեի միջոցների հաշվին 2013թ. իրականացվել են Ալ. Սպենդիարյանի անվան օպեր այի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեխնիկական վերազինման աշխատանքները և նույն տարվա ապրիլի 27-ին գալա համերգով կայացել է թատրոնի վերաբացվումը:

Պահպանիչ և հակահրդեհային ահազանգման համակագի, հրդեհաշիջման առաջնային և անվտանգության այլ միջոցներ (տեսահսկման) են ձեռք բերվել նախարարության համակարգի 8 թատրոններում, մասնավորապես' Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Գյումրու Վ. Աճեմյանի անվան, Վանաձորի Հ. Աբելյանի անվան, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան, Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական, Երևանի կամերային պետական, Համազգային թատ րոններում:

Ջեռուցման համակարգ է ներդրվել Խորեոգրաֆիայի պետական թատրոնում: Ի թիվս մի շարք պետական այլ թատերահամերգային կազմակերպությունների, Մնջախաղի պետական թատրոնը ևս ունի սեփական տարածքի խնդիր: ՀՀ մշակույթի նախարարությունը այդ կազմակերպությունների համար գտել է այլընտրանքային լուծում' համապատասխան կառույցներում ապահովում է նրանց գործունեությունը: Այսօր Մնջախաղի պետական թատրոնը իր գործունեությունը իրականացնում է Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում: Մնջախաղի պետական թատրոնի տարածքի հարցը կլուծվի ըստ ՀՀ կառավարութ յան սահմանած առաջնահերթությունների և հնարավորությունների:

Անդրադառնալով ՄԻՊ դիտարկման' «մի շարք մշակութային շենքեր շարունակում են մնալ անմատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար» կետին, նախարարությունը նշել է, որ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց տեղաշարժման խնդիրը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում է, ինչի առնչությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից վերջին տարիներին իրականացվող մշակութային հաստատությունների հիմնանորոգման նախագծերում, որպես պարտադիր պայման, նախատեսվում են թեքահարթակներ: Նախկինում կառուցված և այժմ գործող մշակութային կառույցներից 17-ը մասամբ կամ ամբողջովին հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի մուտքն ու ելքը ապահովելու համար:

ՀՀ մշակույթի նախարարությունը յուրաքանչյուր տարվա ֆինանսական միջոցների բաշխումն իրականացնում է ՀՀ կառավարության մշակույթի ոլորտի պետական քաղաքականության գերակայություններին համապատասխան' մշակույթի տարբեր բնագավառների ժանրային առանձնահատկություններից ելնելով: Համաչափության սկզբունքով ֆինանսական միջոցների բաշխումը անհնար է և ոչ նպատակահարմար, քանի որ գոյություն ունեն ստեղծագործական գործունեության ոլորտային և ժանրային առանձնահատկություններ:

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թատերահամերգային կազմակերպությունները ապահովված են համապատասխան ձայնային տեխնիկական սարքավորումներով և երգիչների գործունեության պատշաճ իրականացման համար խոչընդոտներ չկան:

Սոցիալապես անապահով անձանց համար նախարարության կողմից թանգարանների և գրադարանների ոլորտում նախատեսված են զեղչեր և այլ արտոնություններ: Մանկապատանեկան արվեստի I ինտեգրատիվ հանրապետական փառատոնը, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ներգրավումը: Մանկապատանեկան արվեստի առաջին ինտեգրատիվ հանրապետական փառատոնի շրջանակներում կայացել է գիտապրակտիկ կոնֆերանս, որին մասնակցել է ոլորտի շուրջ 70 մասնագետ:

Շարունակվել է համալրվել 2010 թվականին ստեղծված ՀՀ-ի և ԼՂՀ-ի հաշմանդամություն ունեցող շնորհալի երեխաների վերաբերյալ տեղեկատվական բանկը, որում ընդգրկված երեխաները մասնակցում են հանրապետությունում և արտերկրում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումներին, սակավ շարժունակ անձանց գրադարանային սպասարկումն ապահովող «Ընտանեկան գրադարանավար» ծրագիրը (Լոռու և Շիրակի մարզային գրադարաններ). տրամադրվել է 15163 միավոր տեղեկույթ, տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար մարզային գրադարաններում տեղակայված &laqu o;Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագրի աշխատանքները. սպասարկվել է 798 ընթերցող:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքներդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակից
Ամենադիտված