Հայաստանի կառավարությունը լիակատար կձևավորվի Սահմանադրության սահմանած ժամկետներում. Հովիկ Աբրահամյան
Քաղաքական
Հայաստանի կառավարությունը լիակատար կձևավորվի Սահմանադրության սահմանած ժամկետներում: Պատասխանելով լրագրողների հարցին` այս մասին նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Համոզված եղեք` Սահմանադրությունը չենք խախտի»,- կարճ ասաց նա: Առաջիկայում հայտնի կդառնան ևս 9 նախարարների անուններ:
Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում նշանակվել է ապրիլի 13-ին: Համաձայն Սահմանադրության' նոր կառավարության անդամները պետք է նշանակվեն քսանօրյա ժամկետում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 25-ին ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին: Նշանակվել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, էկոնոմիկայի, մշակույթի, պաշտպանության, տրանսպորտի և կապի, սփյուռքի նախարարները:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ