«Քառյակն» ՕԵԿ-ի հետ համագործակցության հարց չի քննարկել
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի ոչ իշխանական «քառյակը» ՕԵԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ հարց չի քննարկել: Այս մասին «քառյակի» հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: «Մենք այդ մասին հարց չենք քննարկել»,- ասաց նա:
Նա նշեց, որ «քառյակի» հանդիպման ընթացքում քննարկվել է ապագա համատեղ միջոցառումների ծրագիրը, որը ներառում է համատեղ օրենսդրական նախաձեռնություններ հասարակական հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ: Չեն բացառվում նաև հանրահավաքները և դահլիճներում հանդիպումները Երևանում և մարզերում: Ըստ Մարգարյանի'թե երբ կլինեն այդ նախաձեռնություններն ու հանդիպումները, այս պահին պարզ չէ, սակայն կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել այդ հարցերն ընդգրկել իրենց օրակարգում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու