Ադրբեջանական խայտառակություն. ոստիկանները կաշառք են վերցնում նաեւ բնամթերքով (գաղտնի նկարահանում)
Ադրբեջան
Ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովը սոցիալական ցանցերում ադրբեջանական ոստիկանների կաշառակերության վերաբերյալ մի տեսանյութ է տարածել, որը հերթական սկանդալն է առաջացրել:
Ադրբեջանցի ճանապարհային ոստիկաններն այնքան են բարոյալքվել, որ կաշառք են վերցնում նաեւ բնամթերքով: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվակլան կայքը: Ինչպես երեւում է տեսանյ ութից, ճանապարհային ոստիկանները կանգնեցնում են սպիտակ «Նիվա»-ն եւ վարորդից կաշառք պահանջում: Բայց այդ ավտոմեքենայի վարրոդի մոտ փող չի լինում:
Այդ ժամանակ ոստիկանները հետաքրքրվում են, թե նա ինչ է տանում մեքենայով, եւ տեղեկանալով, որ «Նիվա»-ն բեռնված է ձկով, համաձայնվում են կաշառքը վերցնել բնամթերքով: Մի քանի րոպե հետո վարորդը ոստիկանների մոտ է վերադառնում երկու մեծ ձկներով եւ դրանք տեղավորում նրանց մեքենայի պահատեղում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու