«Առավոտ». Ֆրանսիայի նախագահը հայտնել է ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում գտնվելու իր որոշման մասին
Հայկական Մամուլ
Փարիզի Երևանյան պուրակում կայացած Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաքին ելույթ է ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա հայտնել է հաջորդ տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում գտնվելու իր որոշման մասին:
Բացի այդ, Օլանդը հայտնել է, որ հավատարիմ է մնալու իր խոստմանը և կառավարությունը գտնելու է այն անվիճարկելի իրավական մեխանիզմը, որով հնարավոր կլինի քրեական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման համար: Ֆրանսիայի նախագահը ընդգծել է նաև հաջորդ տարվա ընթացքում Փարիզում հայ հիշագրության և քաղաքակրթության կենտրոն հիմնելու անհրաժեշտությունը:
Շարունակությունը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ