«Առավոտ». «Հրաշալի քառյակ»-ը սպասում է կառավարության նախագծին
Հայկական Մամուլ
Խորհրդարանական «հրաշալի քառյակի» նախորդ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ առաջիկա քառօրյայում կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ են հրավիրելու: Այդ նախաձեռնությունը դեռ ուժի մեջ է:
Երեկ քառյակի հերթական քննարկումից հետո լրագրողներին այդ մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը. «Մենք որոշել էինք այս քառօրյայի ընթացքում արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք նախաձեռնել և արտահերթ նիստ հրավիրել այդ հարցով: Մեր այդ որոշումը մնում է ուժի մեջ՝ կախված կառավարության նախագծի բովանդակությունից:
Կբավարարի կառավարության նախագիծն այն խնդիրները, որոնք մենք նախապես ասել ենք, մենք չենք հրավիրի, եթե չէ, մենք կհրավիրենք արտահերթ նիստ՝ մեր պատկերացրած օրակարգով»:
Շարունակությունը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ