«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը վերցրել է քառյակի նախագիծը
Հայկական Մամուլ
Ոչ իշխանական «հրաշալի քառյակ»-ի նիստում երեկ անակնկալ էր. նիստին անսպասելիորեն մասնակցել է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջինս այնտեղ մնացել է մոտ մեկ ժամ, փորձել է բանակցել ընդդիմադիր պատգամավորների հետ, հավաստիացրել, որ կառավարությունն անելու է հնարավոր ու անհնարին ամեն ինչ՝ աշխատելու համար, նաեւ՝ որպես ապացույց նշել, որ այս պահին հրաժարվում են կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր բաղադրիչից»:
Ավելին՝ Արգամիչը նաեւ վերցրել է քառյակի նախագիծը՝ կենսաթոշակայինի հետ կապված՝ խոստանալով ծանոթանալ ու այն միավորել իրենց նախագծին: Սակայն հանդիպումն այնքան էլ ջերմ մթնոլորտում չի անցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատկապես ՀԱԿ պատգամավորները հակադարձել են, թե չեն վստահում Սերժ Սարգսյանի կադրերին, ու միամիտ չեն, որ հավատան նրանց: Ի պատասխան Աբրահամյանն ասել է՝ փորձեք:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու