«Հրապարակ». Արթուր Բաղդասարյանը երկար ժամանակով մեկնում է Մոսկվա
Հայկական Մամուլ
Արթուր Բաղդասարյանի երեկվա ասուլիսը լրագրողների մոտ դեժավյու առաջացրեց. նույն լրագրողական անշլագն էր, ինչ տարիներ առաջ, երբ հրաժեշտ էր տալիս ԱԺ նախագահի պոստին, նույն հարցերի տեղատարափը: Երեկ մոտ հարյուր լրատվամիջոց էր մասնակցում ասուլիսին, հատկապես շատ էին Հայաստանում ներկայացված ռուսական ԶԼՄ-ները, ներկա էին նաեւ եվրոպական ԶԼՄ-ների լրագրողներ: Ի դեպ, ասուլիսը նոր էր ավարտվել, երբ ԱԱԽ ընդունարանից դուրս եկած քարտուղարուհին շշնջաց Արթուր Բաղդասարյանին. «Պարոն Բորդյուժան էր զանգահարում»:
Մոսկվայից նախորդ օրը եկած, տեւական ժամանակով Հայաստանից կրկին Մոսկվա մեկնելու պատրաստվող Բաղդասարյանի թիմակիցներից փորձեցինք ճշտել` ինչո՞ւ է Բորդյուժան զանգահարում, եւ ինչո՞ւ է Արթուր Բաղդասարյանը երկար ժամանակով մեկնում Մոսկվա: «Տեղյակ» չենք՝ ասացին: Միայն «տեղյակ» էին, որ Հայաստանում կառուցվող ՀԱՊԿ ակադեմիայի համար ռուսական կողմը լուրջ գումարներ է հատկացրել, իսկ առաջիկա օրերին էլ նախատեսվում է Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ: Հանդիպման առաջարկն արել են դեսպանները:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու