«Ժողովուրդ». Գյումրիում երկաթուղայինները գործադուլի են պատրաստվում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ Գյումրիում երկաթուղայինները գործադուլի են պատրաստվում: Երեկ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի լոկոմոտիվային բրիգադի աշխատակիցները 2 ժամով նախազգուշական գործադուլ արեցին: Գործադուլավորների պահանջը ե՛ւ բնական է, ե՛ւ բարոյական' համարժեք վարձատրություն' կատարված աշխատանքի դիմաց: Երկաթուղայինների միջին աշխատավարձը նախկինում կազմել է 150 հզր դրամ, իսկ այժմ ամենաբարձրն 120 հզր է:
Այս փաստն ուշագրավ է հատկապես այն առումով, որ հենց երեկ արդեն «ընդդիմադիր» Արթուր Բաղդասարյանն իր ասուլիսում դժգոհեց, թե ինչպես կարող է ապրել 250 հզր դրամ աշխատավարձով: «Իրանք մեր հացը կկտրեն, մենք էլ՝ ամբողջ հանրապետության: Մենք պետք է տեղափոխեինք հացահատիկ ու հիմա չենք տեղափոխում»,-երեկ Գյումրիում հայտարարել է գործադուլավոր մեքենավարներից մեկը: Եթե երկաթուղայինների պահանջը չբավարարվի, նրանք առաջիկայում դիմելու են համընդհանուր գործադուլի:
Նկատենք, որ Գյումրիի դեպոյի գործադուլը, «Դեմ եմ»-ի շարժումը, ազատամարտիկների բողոքները գալիս են փաստելու, որ այլեւս անշրջելի է Հայաստանում սեփական իրավունքների համար պայքարի անիվը: Ի դեպ, սոցիալիստական հեղափոխությունն էլ Հայաստանում սկսվեց Գյումրիից, ու կրկին դեպոյից, երբ 1920թ. մայիսի 7-ին «Վարդան Զորավար» զրահագնացքում տեղի ունեցավ գաղտնի խորհրդակցություն' կազմավորվելով Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու