«Հրապարակ». Կարեն Ճշմարիտյանի մանդատի հավակնորդը Վահրամ Մկրտչյանն է
Հայկական Մամուլ
Պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո նրա մանդատի հավակնորդը ՀԺԱՄ նախկին անդամ Վահրամ Մկրտչյանն է, ով ցուցակում հաջորդն է, բայց ՀՀԿ-ում ուզում են ԱԺ բերել հին գվարդիայի ներկայացուցիչ՝ նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանին։ Մկրտչյանը նախկին ԱԺՄ-ական է, ՀԺԱՄ հիմնադիր անդամ, իսկ 2012-ից՝ ՀՀԿ անդամ: Նա գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենն է, ամուր թիկունք ունի, եւ ինքնաբացարկի դիմում նրանից կորզելը հեշտ չէ։ Նրան հաջորդող 116-րդ համարը Նարինե Միրզոյանն է, 117-ը՝ Վազգեն Կարախանյանը, Միրզոյանին կարծես թե համոզել են դիմում գրել, իսկ Մկրտչյանի հարցը կլուծվի այսօրվա ԳՄ նիստում՝ որոշողը Սերժ Սարգսյանն է։ Ի դեպ, Մկրտչյանը մի քանի օր է՝ խուսափում է զրուցել մեզ հետ։
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու