Տաթևիկ Հովհաննիսյանի համերգի տոսմերն արդեն վաճառքում են
Գիտություն և Մշակույթ
Հանրահայտ ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը հունիսի 28-ից հուլիսի 4-ը ընկած ժամանակահատվածքում Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում հանդես կգա համերգներով: Հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգի տոմսերի վաճառքն սկսված է:
Տոմսերն արդեն հնարավոր է պատվիրել tomsarkgh.am կայքում: Մինչև մայիսի 15-ը պատվիրելու դեպքում գործում է 10 տոկոս զեղչ: Տոմսերի արժեքը՝ 5000-30000 դրամ է:
Երգչուհու առաջին համերգը կկայանա հունիսի 28-ին Երևանի «Յանս» երաժշտական ակումբում, երկրորդը' հունիսի 30-ին Գյումրիում, երրորդը' հուլիսի 2-ին Ստեփանակերտում: Շարքը կեզրափակվի հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հիմնական համերգով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)