«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակությունն ու Արամ MP3-ն անակնկալ են պատրաստել համբուրվող զույգերի համար
Այլ
«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակությունը և մրցույթի ցուցադրման պաշտոնական գործընկեր U!com ընկերությունը համատեղ համացանցային մրցույթ են հայտարարել: Այս մասին ապրիլի 26-ին հրավիրված ասուլիսում հայտնեց մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել համբուրվող զույգի լուսանկար, որտեղ կխորհրդանշվի Not alone երգի տեսահոլովակի հերոսների համբույրը»,- պատմեց Գասպարյանը:
«Որքան օրիգինալ լինեն լուսանկարները' այնքան լավ, կարող եք լուսանկարվել ավտոբուսներում, գնացքներում, մետրոներում, բեռնատար ավտոմեքենաներում, եթե իհարկե, դա հնարավոր է»,-ասաց Արամ MP3-ն:
Հաղթողին հետաքրքիր և յուրահատուկ անակնկալ է սպասում Արամ MP3-ի և U!com ընկերության կողմից: Լուսանկարները երգչի պաշտոնական էջին պետք է ուղարկել մինչև մայիսի 5-ը:
Ասուլիսի բանախոսները սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին կոչ արեցին քվեարկել Հայաստանի օգտին:
«Օրերս փողոցում ինձ հանդիպեց մի տատիկ, ով ասաց, որ քվեարկելու է իմ օգտին, ես ասացի, որ Հայաստանում բնակվողները չեն կարող քվեարկել իմ օգտին, ինչին նա պատասխանեց, որ ռոումինգ ակտիվացում ունեցող արտերկրյա համար ունի»,- ժպիտով պատմեց Արամ MP3-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու