Անցած տարի ՀՀ պետական սահմանում կանխվել է սահմանային ռեժիմի խախտման 20 դեպք
Հասարակություն
Անցած տարի ՀՀ սահմանապահ զորքերը պետական սահմանում կանխել են սահմանի և սահմանային ռեժիմի խախտման 20 դեպք: Այս մասին ՀՀ սահմանապահի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը: «Հսկիչ անցագրային կետերում սահմանապահների կողմից կանխվել է սա հմանի ռեժիմի խախտման 2412 դեպք»,- ասաց Աբրահամյանը:
Անցած տարվա ընթացքում Սահմանապահ զորքերի կողմից ձերբակալվել է հետախուզության մեջ գտնվող 1038 անձ: «Սահմանապահ զորքերի հրամանատարությունը մշտապես ձգտելու է կատարելագործել սահմանի պահպանության մակարդակը, զարգացնել անձնակազմի գիտելիքները և ավելացնել սարքավորումները, բարելավել օպերատիվ ունակությունները»,- նշեց ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու