Նաիրա Զոհրաբյանը՝ Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին
Քաղաքական
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն Ազգային ժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Գալուստ Սահակյանի թեկնածությունը:
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դժվարացավ այս պահին այդ առնչությամբ որևէ բան ասել:
«Դա բացառապես մեծամասնության որոշելիք խնդիրն է, դա իրենց քվոտան է և իրենք են որոշում: Եթե նպատակահարմար են գտնում, որ այստեղ պետք է առաջադրվի Գալուստ Սահակյանի թեկնածությունը` ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն ընդհանրապես որևէ ասելիք պետք է ունենա և չեմ կարծում, որ ինչ-որ հատուկ ասելիք էլ մենք պետք է ունենանք այդ առնչությամբ»,-Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ