Ապրիլի 21-ից անհետացած քաղաքացին դեռևս չի գտնվել
Արտակարգ Պատահար
Ապրիլի 25-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 1937 թ. ծնված Վ. Մ.-ը ապրիլի 21-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, վերջին անգամ նրան տեսել են Սվերդլով գյուղում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել 5 հրշեջ-փրկարար և «Լոռե» հասարակական փրկարարական ջոկատից 4 փրկարար:
Ժամը 19.30-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի և վատ տեսանելիության պատճառով, կվերսկսվեն ս.թ. ապրիլի 26-ի առավոտյան:
Ապրիլի 26-ին ժամը 09.20-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
Ժամը 20.15-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:
Ապրիլի 27-ին, ժամը 09.30-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու