Իմ փիլիսոփայությունն է՝ պահպանել հավասարակշռությունը. Վարդան Մինասյանը հաղթական նորամուտ ունեցավ «Տոբոլում»
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանն, ով արդեն գլխավորում է ղազախական «Տոբոլը», մեկնաբանել է իր թիմի խաղը «Տարազի» դեմ (1:0): Ներկայացնում են Fc-tobol.kz-ի զրույցը մարզչի հետ:
-Սա իմ առաջին խաղն է՝ որպես գլխավոր մարզիչ: Կարևորն այն է, որ սկսեցինք հաղթանակով: Էպիզոդներում լավ խաղացինք: Մենք ընդամենը երկու օր՝ միասին ենք աշխատում, իսկ դա շատ կարճ ժամանակ է: Անհրաժեշտ է բարձրացնել խաղամակարդակը, իսկ այսօր երեք միավորն արդեն լավ է:
-Ասացեք՝ ինչպիսի՞ խաղի եք պատրաստելու թիմին:
-Իմ փիլիսոփայությունն այսպիսին է՝ պետք է պահպանել և′ գրոհների, և′ պաշտպանության հավասարակշռությունը: Իմ ֆուտբոլիստները պետք է կարողանան՝ ինչպես հարձակվել, այնպես էլ պաշտպանվել: Խաղ՝ կարճ և միջին փոխանցումներով, բայց պետք է հաշվի առնել նաև, թե ինչպիսի ֆուտբոլիստներ են ընդգրկված թիմի կազմում:
-Սա Ձեր առաջին արտասահմանյան ակումբն է: Ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը:
-Սա մարզչի կյանք է: Միշտ պետք է ընդունել նոր մարտահրավերները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու