Անգլիայի առաջնություն. առաջատար «Լիվերպուլը» երեք միավոր կորցրեց
Սպորտ
«Լիվերպուլի» ֆուտբոլիստներն Անգլիայի առաջնության 36-րդ տուրում սեփական հարկի տակ զիջեցին Լոնդոնի «Չելսիին»: Հանդիպումն ավարտվեց 0:2 հաշվով:
Հյուրերին հաղթանակ պարգևեցին Դեմբա Բայի (45′) և Վիլլիանի (90′) գոլերը:
Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Լիվերպուլը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը և իր ակտիվում ունի 80 միավոր: Երկրորդ հորիզոնականում «Չելսին» է՝ 78 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթին»՝ 74 միավորով գումարած ևս երկու բաց թողնված հանդիպում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու