Ուրախ եմ գոլ խփելու համար, սակայն թիմի հաջողությունն ավելի կարևոր է. Մարկո Ռոյս
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը մեկնաբանել է Բունդեսլիգայի 32-րդ տուրի հանդիպումը՝ «Բայերի» դեմ: Հիշեցնենք, որ Լևերկուզենում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսում: Ինքը՝ Ռոյսը, դարձավ վերջին գոլի հեղինակը՝ իրականացնելով 11 մետրանոց հարվածը:
«Առաջին խաղակեսը լարված անցավ: Սակայն երկրորդ խաղակեսը երկու թիմերի համար այդքան էլ հաջող չդասավորվեց: Կարծում եմ՝ սա վաստակած ոչ-ոքի էր: Ինչ վերաբերում է իմ անհատական վիճակագրությանը, ապա ես ուրախ եմ գոլ խփելու համար, սակայն թիմի հաջողությունն, իհարկե ավելի կարևոր է:
Ցավոք, մեզ չհաջողվեց հաղթել «Բայերին», ինչը հենց ցանկանում էինք անել: Միաժամանակ պետք է նշեմ, որ «Բայերը» լավ խաղաց»,-Ռոյսի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու