Հայտնի է «Բավարիա»-«Ռեալ» հանդիպման գլխավոր մրցավարը
Սպորտ
Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակչի «Բավարիա»-«Ռեալ» պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը:
Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, այդ հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Պեդրու Պրոենսան՝ Պորտուգալիայից:
Հիշեցնենք, որ «Բավարիայի» և «Ռեալի» միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին: Առաջին խաղը, որը կայացավ Մադրիդում, ավարտվեց իսպանական թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ