Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ Առավոտ Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել է Այսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) 

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծում Օլանդը հաշվի կառնի Սահմանադրական խորհրդի որոշումը. Անրի Ռենո

Արտաքին Քաղաքական

Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, դրա մասին վկայում է որպես արևմտյան թիվ մեկ ներդրող Ֆրանսիայի զբաղեցրած տեղը: Ի՞նչ ներդրումային հեռանկարներ կան, ինչպե՞ս է Անրին Ռենոն իրեն զգում Հայաստանում, ի՞նչ է կարծում Ֆրանսիան Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու առնչությամբ. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն անկեղծացել է «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում:

-Բարձր մակարդակի Հայաստան - Ֆրանսիա հանդիպումները վերջին շրջանում դարձել են խիստ հաճախակի: Այս տարի սպասվում է Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան: Դուք ունեք տեղեկատվություն, ե՞րբ է գալու և այցի հիմնական նպատակը ո՞րն է:

-Հանրապետության նախագահի պետական այցը Հայաստան կկայանա շատ շուտով: Այն կնշանավորի ֆրանս-հայկական հարաբերությունների որակը: Այցի հիմնական նպատակը կլինի երկու երկրները միավորող կապերի վերահաստատումը և համագործակցությանը նոր զարկ հաղորդելը:

-Արդյո՞ք էներգետիկ խնդիրներն ու համագործակցությունը կլինեն Երևանում երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգում:

-Հանրապետության նախագահի այցի ընթացքում տնտեսական համագործակցության շրջանակում կարծարծվեն նաև էներգետիկ հարցեր:

-Ֆրանսիա-Հայաստան տնտեսական հարաբերությունները փաստացի ավելի թույլ են, քան քաղաքական հարաբերությունները: Ի՞նչպիսի մեխանիզմ է անհրաժեշտ մշակել Հայաստանում ֆրանսիական ներդրումները և ֆրանսիական կապիտալի ներկայությունը խթանելու համար:

-Իրականում երկու երկրների տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ինչպես դա վկայում է որպես արևմտյան թիվ մեկ ներդրող Ֆրանսիայի զբաղեցրած տեղը: 2014թ. այն կամրապնդվի թոշակային ֆոնդերի կառավարիչ Ամունդի ընկերության Հայաստանում հաստատվելով և Կարֆուրի բացվելու հեռանկարով: Խնդիրը ֆրանս-հայկական առևտրային հարաբերությունները ներդրումների տեսանկյունից առկա մակարդակին բարձրացնելն է: Իրականում, Ֆրանսիան ձգտում է ավելի ընդգծված ներկայության հայկական շուկայում, ցանկանալով այդուհանդերձ հայկական ավելի շատ արտադրանք ընդունել Ֆրանսիա: Դեսպանությունն ակտիվ աշխատանք է տանում այս ուղղությամբ մասնավորապես ֆրանս-հայկական գործարար ակումբի միջոցով: Ցանկանում եմ, որ նախագահական այցն օժանդակի մեր առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը նոր թափ հաղարդելուն:

-Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կարո՞ղ է բացասական ազդեցություն թողնել հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա և ինչպե՞ս է Ֆրանսիան գնահատում Հայաստանի այս քայլը:

-Ֆրանսիան հարգում է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ընտրությունը, միաժամանակ հստակ ընկալելով նրա ցանկությունը շարունակելու և խորացնելու համագործակցությունը Եվրամիության հետ: Սա ուրախալի է, նկատի ունենալով, որ Հայաստանի ապագան խորապես եվրոպական է: Ինչ վերաբերում է Ֆրանսիային և Հայաստանին, ապա նրանք վճռականորեն շարունակելու են խորացնել իրենց երկխոսությունն ու համագործակցությունը:

-Հաջորդ տարի կնշվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Հայաստանն ու հայ ժողովուրդը երախտապարտ են Ֆրանսիային, որ աջակցություն ցուցաբերեց Ցեղասպանությունը վերապրածներին, իսկ հետո պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բազմիցս հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Որքանո՞վ է ֆրանսիացի ժողովուրդն ու Ֆրանսիայի կառավարությունը պատրաստ նման որոշման կայացմանն ու արդյո՞ք պաշտոնական Փարիզն այս առնչությամբ կարող է ներկայացնել ժամկետ:

-2012 թվականին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասապանության ժխտումը քրեականացնող օրենք, որն անվավեր ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից: Հանրապետության նախագահը հայտնել է իր վճռականության մասին խորհրդարան ներկայացնելու նոր օրինագիծ, որում հաշվի առնված կլինի Սահմանադրական խորհրդի որոշումը:

-Ֆրանսիան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ջատագովներից էր և Ֆրանսիայի նախկին արտաքին գործերի նախարարը Ցյուրիխում մասնակցեց Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը: Որքանո՞վ եք իրատեսական համարում երկու երկրների հարաբերությունների կարգավորումը, երբ պետություններից մեկը որպես հարաբերությունների նախապայման անընդհատ մատնանշում է իր երկրի հետ որևէ առնչություն չունեցող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

-Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումով նշանակալի քայլ կատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որը ողջունվեց Ֆրանսիայի կողմից: Ցանկանում եմ, որ հնարավորության պես վերսկսվի հայ-թուրքական երկխոսությունը, որպեսզի հնարավոր լինի բացել սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն երկու երկրների միջև: Սա էապես կօժանդակի խաղաղությանը, երկխոսությանը և բարգավաճմանը ողջ տարածաշրջանում:

-Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է և իր ջանքերն է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ի՞նչ կարծիք ունեք ներկա գործընթացի վերաբերյալ և ըստ Ձեզ, ինչն է խանգարում հարաբերությունների կարգավորմանը:

-Մինսկի խումբն իր ջանքերն է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցված լուծում գտնելու ուղղությամբ : Մինսկի խումբը համանախագահող երեք երկրները բազմիցս հայտարարել են, որ միայն դիվանագիտական լուծումը թույլ կտա վերջ դնելու այդ հակամարտությանը : Ուստի, կարևոր է դրան նախապատրաստել երկու երկրների հասարակությունները: Երկու կողմերը պետք է առաջ ընթանան դեպի այս նպատակը:

-Պարոն դեսպան, շնորհակալություն հարցազրույց տալու մեր խնդրանքն ընդունելու համար: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում, ի՞նչ եք բացահայտել այստեղ, ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում, որոնք կցանկանայիք լուծված տեսնել:

-Հայաստան ժամանելուց ի վեր ինձ հիանալի եմ զգում Ֆրանսիայի հետ երկար բարեկամություն և բազում նմանություններ ունեցող այս երկրում: Հայաստանում բացահայտել եմ երեքհազարամյա մշակույթ, ուժեղ ինքնությամբ մի երկիր, կյանքի նկատմամբ միշտ լավատես ու մարտահրավերներ դիմագրավելու բացառիկ ունակությամբ օժտված մի ժողովուրդ: Բացահայտեցի մի երկիր, որը 20 տարի ի վեր ստանձնել է վերափոխման և արդիականացման գործընթաց: Ինչ այստեղ եմ, շատ կարևոր առաջընթացների ականատեսն եմ եղել և ցանկանում եմ, որ Հայաստանը շարունակի առաջանալ այդ ճան ապարհով՝ դիմակայելու համար տնտեսական, զբաղվածության և սոցիալական մարտահրավերները: Մանավանդ ցանկանում եմ, որ վերջապես կարգավորվի ԼՂ հակամարտությունը: Ես վստահ եմ, որ Հայաստանն ի զորու է դիմագրավելու այս մարտահրավերները:

Հարցազրույցը՝ Հասմիկ Հարությունյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար
Ամենադիտված