Շառլ Ազնավուրի գործերն ամփոփող ձայնադարանն արդեն հասանելի է երկրպագուների համար
Գիտություն և Մշակույթ
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի՝ տարբեր տարիների գործերն ամփոփող ձայնադարանը երկրպագուների համար հասանելի է ապրիլի 28-ից: Ձայնադարանը կազմված է 32 ձայնասկավառակից:
«Թայմս» հանդեսի կողմից «Դարի լավագույն արվեստագետ» հռչակված երգիչը մայիսի 22-ին տոնում է իր ծննդյան 90-ամյակը: Այս հոբելյանը տոնելու համար նրա ձայնադարանը կներկայացվի հանրությանը»,-նշված է գրառման մեջ:
Ձայնադարանում ներառված են Ազնավուրի՝ 1948-2011 թվականերին ստեղծված անկրկնելի գործերը: «Լինելով Շառլ Ազնավուրի ստեղծագործության մասնագետ' շատ ակտիվ մասնակցություն եմ ունեցել նրա' 32 ձայնասկավառակներից կազմված ձայնադարանի պատրաստման աշխատանքներում: Սովորաբար աշխատում եմ այն ամենի հետ, ինչն առնչվում է Ազնավուրի հետ' ֆիլմեր, գրքեր, ձայնագրություններ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ավելի վաղ տեղեկացրել էր ՀԲԸՄ փարիզյան մասնաճյուղի համերգների կազմակերպման պատասխանատու Այգ Փոթուկյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)