Հաջողություն եմ մաղթում «Բավարիային». Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաջողություն է մաղթել «Բավարիային»՝ Չեմպիոնների լիգայում:
«Բնականաբար, հաջողություն եմ մաղթում «Բավարիային» Չեմպիոնների լիգայի հետագա ընթացքում: Իհարկե, ես համոզված եմ, որ նրանք կհաղթահարեն այս փուլը»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sport1.de կայքը:
Վերջին շրջանում «Բորուսիայի» և «Բավարիայի» միջև փոխհարաբերությունները լարված են: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մյունխենի «Բավարիան» առաջին խաղում 0:1 հաշվով զիջեց Մադրիդի «Ռեալին»: Պատասխան հանդիպումը Մյունխենի «Ալիանս Արենայում» կկայանա ապրիլի 29-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու