Մեկնարկեց ԱԺ նիստը
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստի աշխատանքները: Նիստին ներկա պատգամավորների թիվը 117 էր:
ԱԺ՝ ապրիլի 28-30-ի նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 100 հարց, միջազգային 18 պայմանագիր: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: Բացի դրանից, ԱԺ՝ ապրիլի 28-ի նիստում նախատեսված է նաև ԱԺ նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը: ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի թեկնածությունը: Մյուս խմբակցությունները թեկնածուներ դեռևս չեն առաջադրել:
ԱԺ այս քառօրյայի ընթացքում խորհրդարանը կքննարկի նաև կառավարության կողմից ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է կասեցնել տույժերի և տուգանքների հաշվարկը՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում: Կուտակային կենսաթոշակների վերաբերյալ նախագիծ է մշակել նաև ոչ իշխանական քառյակը: Նրանք կարող են արտահերթ քննարկման ներկայացնել սեփական նախագիծը, եթե իրենց չբավարարի կառավարության ներկայացրած նախագիծը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու