Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրեց Nike-ի նոր՝ «Սուպերֆլայ» մարզակոշիկը (լուսանկարներ, տեսանյութ)
Սպորտ
Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն ցուցադրել Է «Նայք» մարզական կոնցեռնի կողմից մշակված «Սուպերֆլայ» նոր մարզակոշիկները:
Այս մարզակոշիկը 4 տարի մշակվել Է «Նայք» ֆիրմայի մարզական հետազոտությունների լաբորատորիայում: Այն մշակված Է նոր բարձրակարգ տեխնոլոգիաների հիման վրա:
«Mercurial Superfl» մարզակոշիկն ունի իր յուրահատուկ դիմագծերը եւ նախատեսված Է աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստների համար»,-ասել Է «Նայք» ընկերության նախագահ Մարկ Պարկերը:
Մարզակոշիկի շնորհանդեսը տեղի Է ունեցել Մադրիդում:

























































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու