Արամ Mp3-ը Կոպենհագենում հուզված և մի փոքր էլ լարված է առաջին փորձից առաջ. eurovision.tv
Այլ
«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակությունն արդեն Կոպենհագենում է, և մեր պատվիրակ Արամ MP3-ն իր առաջին փորձն է ունեցել եվրատեսիլյան բեմում: Միջազգային երգի մրցույթի պաշտոնական eurovision.tv կայքը փորձերից առաջ զրուցել է Արամ MP3-ի հետ` փորձելով պարզել, թե ինչպես է նա իրեն զգում ելույթից առաջ:
Հայաստանի պատվիրակությունը փորձերին պետք է պատրաստ լիներ մինչ առավոտյան ժամը յոթը: «Իրականում ուղիղ մեկ ամիս ես պրոմոշրջգայությունների եմ եղել մինչ այսօր, ուստի ինձ համար արդեն սովորական է դարձել առավոտ կանուխ' ժամը 5-ին վեր կենալը »,- հյուրանոցից դուրս գալիս նշել է Aram MP3-ն:
Նախորդ օրը պատվիրակությունը զբոսնել է Կոպենհագենով և ծանոթացել Դանիայի մայրաքաղաքի գեղատեսիլ վայրերին: «Առաջին անգամ եմ Կոպենհագենում, և մենք ուղղակի քայլել ենք քաղաքով: Սա նման է հեքիաթի, ուր հետ են գալիս մանկական հիշողությունները, երբ մտածում եմ Հանս Քրիստիան Անդերսենի պատմությունների մասին, տեսնում փոքրիկ ջրահարսի քանդակը»,- տպավորություններն է փոխանցել Արամը:
Մինչ փորձերը կսկսեին, Արամը պատմել է իր կատարման մասին: «Ես միայնակ եմ լինելու բեմում, բայց երգելու եմ «Not Alone» երգը,- կատակով հավելել է նա:- Ի սկզբանե իմ երգը բեք-վոկալ չի ունեցել, ուստի մենք գտանք, որ գեղեցիկ և յուրօիրնակ կլինի, եթե ես բոլորովին միայնակ դուրս գամ բեմ' առանց արտիստների կամ պարողների»: Նա նաև նշել է, որ հուզված և մի փոքր էլ լարված է ելույթից առաջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու