Հրապարակվել Է Կաննի 67-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը
Այլ
Կաննի կինոփառատոնի կազմկոմիտեն հայտարարել Է 67-րդ կինոհամաժողովի ժյուրիի կազմը: Դրանում ընդգրկվել են ինը հանրահայտ ռեժիսորներ եւ համաշխարհային կինեմատոգրաֆի դերասաններ:
Նրանց թվում են՝ ամերիկացի ռեժիսոր Սոֆյա Քոպոլան, ֆրանսիացի դերասանուհի Կարոլ Բուկեն, մեքսիկացի դերասան եւ ռեժիսոր Գաել Գարսիա Բեռնալը, ամերիկացի դերասան Ուիլեմ Դեֆոն:
Ասիա աշխարհամասը ներկայացնում Է չինացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Ցզյա Չժանկեն՝ ՉԺՀ-ի ժամանակակից կինեմատոգրաֆի հանգուցային դեմքերից մեկը: Ժյուրիի անդամների թվում Է նաեւ հարավկորեացի դերասանուհի Չոն Դո Յոնը:
Փառատոնի Ժյուրիի կազմում մերձավորարեւելյան տարածաշրջանը ներկայացնում Է իրանցի դերասանուհի Լեյլա Խաթամին, եվրոպացիներից՝ դանիացի կինոռեժիսոր Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը:
Կաննի 67-րդ կինոփառատոնի ժյուրին, որը մայիսի 14-ից մինչեւ 25-ն անցկացվելու Է Ֆրանսիայի Լազուրե ափին, գլխավորում Է նորզելանդացի գրող եւ կինոռեժիսոր Ջեյն Քեմփիոնը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու