2016 թվականին Աբու Դաբիում կգործարկվի տարածաշրջանի առաջին տիեզերակայանը
ԱՐԽԻՎ
Արաբական Միացյալ Ամիրայություններում (ԱՄԱ) տիեզերանավերի համար մեկնարկային հարթակների շինարարությունը կավարտվի 2016 թվականին, տեղեկացնում է National թերթը:
Ըստ հրատարակության տվյալների՝ տարածաշրջանում առաջին տիեզերադաշտը կգտնվի Աբու Դաբիի Ամիրայությունում: Հարթակի ստեղծմանը կմասնակցեն Միացյալ Նահանգների Virgin Galactic ընկերությունը եւ Ամիրայության Aabar Invesments ընկերությունը: «Առանց ԱՄԱ-ի մեր գործընկերների մենք չԷինք կարողանա հասնել ներկայիս արդյունքներին,- թերթում հրապարակված հարցազրույցում ընդգծել Է Virgin Galactic-ի գործադիր տնօրեն Ջորջ Ուայթսայդսը:- Աբու Դաբիին արդեն հաջողվել է իրականացնել բազմաթիվ եզակի ծրագրեր, եւ տիեզերադաշտի կառուցումը մոտ ապագայի հարց Է»:
Հրատարակությունը նշում Է, որ մինչեւ մեկնարկային հարթակի ստեղծումն Արաբական Միացյալ Ամիրայությունների քաղաքացին կթռչի տիեզերք: Շուտով երկրում մեկնարկող մրցույթի հաղթողը կստանա 250 հազար դոլար արժողությամբ տոմսը եւ կկարողանա երկրաշուրջ ուղեծիր դուրս գալ Virgin ընկերության առաջին մասնավոր տիեզերական անձնախմբի կազմում:
Առաջին տիեզերանավը կմեկնարկի այս տարվա դեկտեմբերին Նյու Մեքսիկոյի նահանգից: Ծառայությունների ստանդարտ փաթեթը կներառի հինգ րոպե անկշռելիության վիճակում եւ 1,6 հազար կիլոմետր բարձրությունից Երկիրը տեսնելու հնարավորություն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)