Հրանտ Բագրատյանը` ԱԺ-ում. Գիտության դոկտոր եմ, տիրապետում եմ 5 լեզվի
Քաղաքական
ԱԺ նախագահի թեկնածու ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը ելույթ ունենացավ ԱԺ-ում: Բագրատյանն իր ելույթը սկսեց կենսագրական տվյալներից մեջբերումներով` տնտեսագիտական գիտությունների դոկտոր է, հինգ լեզվի է տիրապետում, այնուհետև անցում կատարեց իր վարչապետության օրոք ունեցած հաջողություններին:
«Իմ կարծիքով խորհրդարանը խոր բարեփոխումների պետք է ենթարկվի: Օրենսդիր ու վերահսկիչ ֆունկցիաները պետք է փոփոխության ենթարկվեն, վերահսկիչ ֆունկցիան պետք է տրամադրվի ընդդիմությանը: Պետք է վերափոխել ամբողջ բյուջետային գործընթացը, այնպես ինչպես մենք ենք բյուջե սահմանում, այդպես բյուջե սահմանել չի կարելի»,-ասաց Բագրատյանը:
ՀԱԿ պատգամավորը խոսեց նաև պատգամավորի իրավունքների ընդլայնման մասին, մասնավորապես, որ պատգամավորը պիտի օրենսդրական նախաձեռնություն կազմելու իրավունք ունենա:
Բագրատյանի կարևոր համարեց նաև դատական ատյանների փոփոխությունների հարցը`ընդգծելով, որ պիտի մրցակցային դատարաններ լինեն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու