«Ժողովուրդ». Կայանալու է ՄՄ և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ. Հայաստանը չի մասնակցում
Հայկական Մամուլ
Այսօր Մինսկում կայանալու է Մաքսային միության եւ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցելու են Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները: Բելառուսի նախագահի նստավայրից հայտնել են, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Վլադիմիր Պուտինի եւ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Հայաստանի նախագահի հետ երկկողմ հանդիպման մասին տեղեկություն չկա: Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի՝ չնայած Հայաստանը չի մասնակցում Մինսկում կայանալիք նիստին, բայց աշխատանքները՝ «ճանապարհային քարտեզի» ուղղությամբ, տարվում են:
Սակայն ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Մաքսիմ Սոկոլովը՝ երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե «Եկեք սպասենք արդյունքներին եւ վաղը կայանալիք հանդիպմանը, որտեղ Սերժ Ազատովիչը եւս մասնակցություն է ունենալու»: Հետաքրքիր է՝ ո՞վ է ավելի տեղեկացված ՀՀ նախագահի այցի մասին. ՀՀ արտգործնախարարությունը, թե՝ ՌԴ տրանսպորտի նախարարը:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու