«Հրապարակ». ՀՀԿ-ում կադրային լուրջ ճգնաժամ է
Հայկական Մամուլ
Հանրապետականում կադրային լուրջ ճգնաժամ է, հիմա էլ չեն կարողանում ՀՀԿ խմբակցության ղեկավար ընտրել: Թեեւ պտտվում էր Սամվել Նիկոյանի անունը, բայց ՀՀԿ-ում կարծում են, որ նա Գրիգորիչ չի կարող աշխատել` րոպեների ընթացքում բերման ենթարկել պատգամավորներին: Գալուստ Սահակյանը, ըստ ամենայնի, կշարունակի պաշտոնավարել որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար՝ համատեղելով ԱԺ նախագահի պաշտոնը:
Իսկ խմբակցության քարտուղարությունն էլ կվերապահեն ԱԺ եկած եւ նախկինում այստեղ «հարց լուծող» Գագիկ Մելիքյանին: Երեկ Մելիքյանը թեպետ հերքեց այդ լուրը՝ ասելով, որ որեւէ առաջարկ չի եղել, բայց ողջ օրը համակարգում էր խմբակցության եւ հատկապես հաշվիչ հանձնաժողովում առաջացած խնդիրները:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ