«Հրապարակ». ՕԵԿ-ը «Երեւան» հեռուստաընկերությունը ձեռք է բերել 3 ամիս առաջ
Հայկական Մամուլ
Երեկ համացանցում լուր տարածվեց, թե ՕԵԿ-ը «Երեւան» հեռուստաընկերությունն է ձեռք բերել: Մեր տեղեկություններով, գործարքը կայացել է 3 ամիս առաջ` ռուսական ազդեցիկ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներից մեկի հետ համատեղ: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց հեռուստաընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանը՝ ավելացնելով. «Այդ մասին չի հրապարակվել կոմերցիոն նկատառումներից ելնելով»: Փաստորեն, լուրը գաղտնի է պահվել մինչեւ քաղաքական դաշտի հստակեցումն ու ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալը:
ՕԵԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ, Արթուր Բաղդասարյանը, որպես բաժնետեր, հեռուստաընկերությանը տրամադրել է տարածք` ՕԵԿ-ի Աբովյան 43 հասցեում գտնվող գրասենյակից, որտեղ եւ կգործի հեռուստաընկերությունը:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու