Ավտովթար` Արցախի պողոտայում. տուժել են երիտասարդներ
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 29-ին' ժամը 06.22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում' «Տուն Դեպո» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 21010» մակնիշի 35 VO 783 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ' 1990թ. ծնված Ս. Ն.-ն, ուղևորներ' 1988թ. ծնված Ա. Ս.-ն և 1989թ. ծնված Լ. Հ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Դեպքի վայրում տուժածներին օգնություն է ցուցաբերել ՀՆՓԱԻԿ ջրասուզական ջոկատի հրամանատարը: Ըստ բժիշկների' տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու