Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի Գեղամավան գյուղի տներից մեկում
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 29-ին' ժամը 00.54-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են Նաիրյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 տան և անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը' մոտ 440 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.05-ին, մարվել' 05.34-ին: Ամբողջությամբ այրվել են Նաիրյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 տան և անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը' մոտ 735 քմ, 2 խմ գոմաղբ, սատկել է 18 գլուխ խոշոր և մանր եղջերավոր կենդանի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու