Հայ ծանրորդը՝ Եվրոպայի պատանիների չեմպիոն
Սպորտ
Հայ ծանրորդ 50կգ քաշային Մարզպետ Մինասյանը 197 կգ արդյունքով երկամարտում նվաճեց ոսկե մեդալ Լեհաստանի Չեխանով քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:
Մինասյանը դարձել է առաջնության բացարձակ չեմպիոն' 90կգ և 107կգ արդյունք ցույց տալով պոկում և հրում վարժություններում:
Նույն 50կգ քաշային կարգում հայաստանցի մյուս մասնակիցը՝ Համլետ Մնացականյանը կարողացել է կատարել միայն հրում վարժությունը և 100կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը:
Սա Հայաստանի ծանրորդների առայժմ առաջին մեդալն է այս մրցաշարում:
Ապրիլի 29-ին մրցահարթակ դուրս կգան 56կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը եւ 62կգ քաշային Լևոն Մանուկյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու