Նեյմարին գնելով` «Բարսելոնան» օրենք չի խախտել
Սպորտ
Իսպանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի ֆինանսական կոմիտեն` ուսումնասիրելով «Բարսելոնա» ակումբի կողմից բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին գնելու հետ կապված բոլոր հանգամանքները, եզրակացրել է, որ ակումբը Նեյմարի «Բարսելոնա» տեղափոխվելու հետ կապված գործարքում որևէ խախտում չի կատարել:
Այս մասին տեղեկացնում են իսպանական մարզական հանդեսները:
Ինչպես հայտնի է, «Բարսելոնա» ակումբը և նրա նախկին նախագահ Սանդրո Ռոսելը մեղադրվում էին Նեյմարի պայմանագրից 40 միլիոն եվրո թաքցնելու և, դրանից բացի, պետությանը 9 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Այս սկանդալի արդյունքում Ռոսելը նույնիսկ ստիպված է եղել լքել իր պաշտոնը:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության ֆինանսական կոմիտեն փետրվարին պահանջել էր իրեն ներկայացնել այս գործի հետ կապված բոլոր փաստագթղթերը և այժմ որոշել է, որ «Բարսելոնան» որևէ ապօրինի գործողություն չի կատարել' փաստորեն արդարացնելով ակումբին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու