Հրանտ Բագրատյանը քվեարկեց
Քաղաքական
Ազգային ժողովի նախագահի թեկնածու, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը մասնակցեց խորհրդարանի ղեկավարի ընտրության քվեարկությանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Հրանտ Բագրատյանը նշեց, որ ինքը սեփական նախաձեռնությամբ է առաջադրել իր թեկնածությունը և իր առաջադրումը որևէ կապ չունի ՀԱԿ խմբակցության հետ: «Խնդրում եմ հասկացեք, ՀԱԿ խմբակցությունը մյուս խմբակցությունների նման չի: Մենք 7 պատգամավոր ենք 5 տարբեր կուսակցություններից, իսկ այն ուժը, որը ստեղծել է այդ խմբակցությունը, հիմա չկա»,- ասաց Բագրատյանը:
Նա դժվարացավ պատասխանել հարցին՝ կաջակցե՞ն իրեն ՀԱԿ խմբակցության պատգամավորները, թե ոչ: «Իրենց հարցրեք»,- ասաց Բագրատյանը:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ որոշեց իր թեկնածությունն առաջադրել, Բագրատյանը պատասխանեց. «Ձեզ համար եմ դրել»: Այս պահին շարունակվում է ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ