«Ռեալը» կփորձի պահպանել առավելությունը. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ «Ռեալն» ամբողջ խաղի ընթացքում փորձելու է պահպանել առավելությունը:
«Բնականաբար, լարվածությունը շատ բարձր է: Բոլորս անհամբերությամբ սպասում ենք խաղին, քանի որ այնտեղ հրաշալի մթնոլորտ պիտի լինի: Նրանք 90 րոպեների ընթացքում ամեն ինչ անելու են, որ պաշտպանեն իրենց առավելությունը»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Իսպանացի մասնագետը շեշտել է նաև, որ ինքը ֆանտաստիկ մրցաշրջան է ունեցել գերմանական ակումբի հետ: «Մենք արդեն Գերմանիայի չեմպիոն ենք և կարող ենք ավելիին հասնել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիան» «Ալիանս Արենայում» կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին Երևանի ժամանակով 22-45-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու