«Ռեալը» մտադիր է հերթական սենսացիոն տրանսֆերային գործարքը կնքել
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» մտադիր է հերթական սենսացիոն տրանսֆերային գործարքը կնքել:
Մադրիդյան ակումբի ղեկավարության նոր նպատակը Ուրուգվայի հավաքականի և «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսին ձեռք բերելն է:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը «Ռեալը» 27-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է «Լիվերպուլին» առաջարկել 85 մլն եվրո:
Նման առաջարկն ամենայն հավանականությամբ անգլիական ակումբը չի կարող մերժել:
Նշենք, որ Սուարեսը ճանաչվեց Անգլիայի առաջնության այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցին «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 31 խաղի, հեղինակել 30 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը անցյալ տարվա սեպտեմբերին կնքեց աղմկահարույց գործարք՝ 91 մլն եվրոյի դիմաց ձեռք բերելով Գարեթ Բեյլին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու