Կլոպը շատ խելացի է. նա «Ռեալի» դեմ խաղում «Բավարիային» պատահաբար չմաղթեց հաջողություն. Մաթեուս
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսին չի զարմացրել Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքը. վերջինս հաջողություն էր մաղթել մյունխենցիներին` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալի» դեմ խաղում:
«Կլոպի խոսքերն ինձ բացարձակ չեն զարմացնում: Մարդիկ գիտեն, որ խոսքը գերմանական ֆուտբոլի պատվի մասին է: Ամբողջ մեր երկիրն է ուզում գերազանցել Իսպանիային և Անգլիային: Սակայն Կլոպը շատ խելացի է, նա գիտի, որ եթե «Բավարիան» հաղթահարի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի արգելքը, ապա Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը մյունխենցիների համար այդքան էլ մեծ դեր չի ունենա: Սա նույնպես հիմնավորում է Կլոպի խոսքը», -Մաթեուսի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթը կխաղարկեն «Բավարիան» և «Բորուսիան»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ