Աշոտյանի համոզմամբ` նոր կառավարությունում կրթությունը կունենա իր կարևոր դերը
Քաղաքական
ՀՀ կրթության և գիտության նախարարը և իր ղեկավարած կառույցն ավելի մեծ ջանքեր են ձեռնարկելու' բարեփոխումներ իրականացնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Շնորհակալ եմ երկրի նախագահին վստահության համար: Անցած հինգ տարիները շատ բան են սովորեցրել ինձ և շատ բան են տվել մեր կրթական համակարգին: Եթե երեկ իմ «առաջին» աշխատանքային օրն էր, ապա այսօր իմ հերթական աշխատանքային օրն է, որովհետև կառավարության կազմավորմանը զուգահեռ' նաև ընթանում են բոլոր այն բարեփոխումները, որոնց մասին խոսել ենք տարիներ շարունակ: Երբ կուսակցության խորհրդի նիստի ժամանակ երկրի ղեկավարը ներկայացնում էր վարչապետին, հատուկ շեշտվեց կրթական բարեփոխումների շարունակության կարևորությունը: Նոր կառավարության համար կրթությունը և գիտությունը մնալու են գերակա ոլորտներ»,- նշեց Աշոտյանը:
Նա ընդգծեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ նոր կառավարությունը հանրության դատին կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը, որտեղ կրթությունը կունենա իր կարևոր տեղը:
«Ինձ ճանաչող մարդկանցից մեկը շատ ճիշտ նկատեց' ասելով. «Ես միակն եմ, որ հասկացել եմ, թե ինչու ես հավաքել քո աշխատասենյակը: Երևի թե տեղ ես պատրաստում նոր գրքերի համար»,- կես կատակ, կես լուրջ հավելեց ՀՀ կրթության և գիտության նախարարը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու