Խոշոր հրդեհ Երևանի Նազարբեկյան թաղամասում ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ» Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ» 5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ» Զելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա ՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար Սովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ) Հայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում Գյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե 

Արտեմ Ասատրյանն ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնող նախագիծը

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածը կասեցնելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձին ազատել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: «Մենք ևս մեկ անգամ պետք է փաստենք, որ կենսաթոշակային բարեփոխումները մեզ համար անհրաժեշտություն են և շատ կարևոր նշանակություն ունեն: Սույն օրենքը պետք է դեռևս քննարկումների երկար փուլ անցնի, որպեսզի այն համապատասխանեցնենք ՀՀ Սահմանադրությանը: Այս նախագծով մենք կասեցնում ենք օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, իսկ այդ ընթացքում պետք է բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկել այս օրենքը, որպեսզի այն ընդունելի լինի բոլորի համար»,- ասաց Ասատրյանը:

Նա հիշեցրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտեցումները կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ՝ նշելով, որ վարչապետի կարևոր ուղերձներից մեկն էր, որ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի նախագիծ, որով կկասեցվի տույժերի հաշվարկը, ինչը նշանակում է, որ «դե ֆակտո» կասեցվում է նաև պարտադիր բաղադրիչը: «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը խնդիրներ առաջացրեց, որոնց լուծման համար մենք պետք է նոր օրենսդրական փաթեթ մշակենք, որն ընդունելի պետք է լինի նաև հասարակության լայն շերտերի համար»,- ընդգծեց Ասատրյանը՝ հավելելով, որ այս խնդիրները հասարակության հետ լուծելու համար կառավարությունն առաջարկվող նախագծով առաջին քայլն է անում՝ ընդառաջելով հասարակության դժգոհություններին:

Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն դիմել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին՝ մասնակցել ձևավորվող աշխատանքային խմբի աշխատանքներին, որպեսզի հնարավոր լինի լուծում տալ օրենքի հետ կապված բոլոր խնդիրներին, որոնք շարունակում են մնալ նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումից հետո:

Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում, մինչև Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2 որոշման ամբողջական կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունումը կկասեցվի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը'անձանց ազատելով նախկին ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր հրդեհ Երևանի Նազարբեկյան թաղամասումՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»Քնի պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ. ինչ են խորհուրդ տալիս մասնագետներըԱրհեստական բանականության դարաշրջան․ ի՞նչ մարտահրավերների է բախվում աշխարհըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԶելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըՄԱԿ-ը զգուշացնում է կլիմայական փոփոխությունների հետևանքով աճող ջրային ճգնաժամի մասինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինԵՄ-ն և Հնդկաստանը քննարկել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացումըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթըՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. ԹրամփՀայաստանն ու Կանադան վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունըԺամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասինԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել մի շարք երկրների նկատմամբՄխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԳարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկՍովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ)Գուֆի հիվանդանոցային լուսանկարներում երկրպագուների ուշադրությունը գրավել են նրա սանդալներըԻսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետոՀայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումՀՖՖ-ն հրապարակել է ՀՊԼ անցած մրցաշրջանի լավագույնների անուններըԳիտնականը զգուշացրել է Սիբիրում մեղուների զանգվածային անկման վտանգավոր հետևանքների մասինԳյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտեՍա գոյաբանական կռիվ է և դե ֆակտո ԱՄՆ-ի պարտությունը. ՇահնազարյանԱննա Սեդոկովայի մոսկովյան համերգը չեղարկվել է տոմսերի ցածր վաճառքի պատճառովՉեչնիայում երկար մազերի, պարտքերի համար ստիպում են գնալ պատերազմ Տեբասը ՖԻՖԱ-ին մեղադրել է ֆուտբոլը վնասելու մեջ 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում Ինձ ձեռք մի՛ տուր, թե չէ կուտեմ քեզ․․․բազառ է դառնալու ԱԺ-նՈվքեր կլինեն ԱԺ-ում. Իսրայելը հրաժարվել է հարվածել Իրանին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ, արձանագրվել է 50 խախտումՖերնանդեսը՝ Արգենտինայի հավաքականի մասին․ «Մենք միշտ պայքարել ենք մինչև վերջ»Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՆԳ նախարար (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել ԿարապետյանինՊենտագոնի ղեկավարի կոշտ նախազգուշացումը Իրանին․ «Հարվածը կլինի տասնապատիկ ուժեղ»«Մի տարի առանց քեզ, մեր հրեշտակ»․ Ռուզան Ավետիքյանը՝ ցավալի կորստի մասին Հորդառատ անձրևներից հետո ասֆալտը սկսել է հալվել
Ամենադիտված