Արթուր Աբրահամի մեծ երազանքը` նախքան 40 տարեկան դառնալը
Սպորտ
Այսօր' ապրիլի 29-ին, Բեռլինում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է իր մրցակցի՝ Նիկոլա Սյեկլոչայի (26-1, 8 նոկաուտ) հետ:
«Լավ է, որ այս անգամ իմ մենամարտերի միջև կարճ ընդմիջում եղավ, այնպես որ ես զրոյից չեմ սկսել նախապատրաստվել այս մենամարտին: Սրտատրոփ սպասում եմ տիտղոսի պաշտպանությանը: Լավ եմ պատրաստվել եւ ամեն ինչ կանեմ հաղթանակի համար: Ցանկանում եմ եւս 2 մենամարտ անցկացնել այս տարի: Նախքան կդառնամ 40 տարեկան եւ բազմոցին պառկած հեռուստացույց կդիտեմ, ցանկանում եմ Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում մենամարտել Ֆելիքս Շտուրմի հետ. ահա իմ մեծ երազանքը»,- նշել է Արթուր Աբրահամը:
Նիկոլա Սյեկլոչայի խոսքով. «Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել պայքարել տիտղոսի համար: Չնայած պարտվեցի Բիկեին, բայց ձեռք բերեցի կարեւոր փորձ: Մայիսի 3-ին կփորձեմ օգտագործել այդ փորձը եւ դառնալ Չեռնոգորիան ներկայացնող առաջին չեմպիոնը»:
Հիշեցնենք, որ մեր հայրենակիցն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու