Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցեց Մեսսիի երկու ռեկորդները (տեսանյութ)
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցեց կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի երկու ռեկորդները:
Նման արդյունք պորտուգալացին գրանցեց` շնորհիվ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Մյունխենի «Բավարիայի» դարպասն ուղարկած երկու գոլերի:
Այժմ Ռոնալդուի ակտիվում Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում կա 16 գոլ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Նախկին ռեկորդը պատկանում էր Լիոնել Մեսսին (2011/12 մրցաշրջան) և Ժոզե Ալտաֆինիին (1962/63 մրցաշրջան):
Բացի այդ, Ռոնալդուն ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլերում հեղինակած գոլերի քանակը հասցրեց 33-ի, ինչը մեկ գոլով գերազանցում Մեսսիին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ