Նիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ) Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդին Հոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդը Մարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Թրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆ Գիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ռուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտից Սուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը» Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին «Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով Հարությունյան Ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծված Փարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվել 

«Հրապարակ». Հերթական անգամ «արյան կանչով» իշխանության գիրկը նետվեցին ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը

Հայկական Մամուլ

Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կրկին փորձություն դարձավ քաղաքական դաշտի եւ հատկապես ոչ իշխանական հատվածի համար։ Հերթական անգամ «արյան կանչով» իշխանության գիրկը նետվեցին իր տեղն ընդդիմադիր դաշտում ապահոված ԲՀԿ-ն եւ օրերս ընդդիմության մկրտությունն ստացած ՕԵԿ-ը: Գրում է «Հրապարակ»-ը:

Եթե ՕԵԿ-ի դավաճանությունը սովորականի պես ընկալվեց, ապա ապշեցնող էր ԲՀԿ-ի պահվածքը. պարզվեց, որ ոչ վաղ անցյալում գործադիր իշխանության ղեկավար Տիգրան Սարգսյանի բմբուլները քամուն տվող ԲՀԿ-ի նախընտրած ԱԺ նախագահի թեկնածուն իշխանության թեկնածուն է։ Այլընտրանք հռչակված ԲՀԿ-ն ոչ միայն դավաճանեց դաշնակիցներ՝ հրաշալի քառյակի մաս կազմող կուսակցություններին եւ մասնակցեց խորհրդարանի խոսնակի ընտրությանը, այլեւ մոտ 30 հոգով միաձայն քվեարկեց ոչ թե Հրանտ Բագրատյանի, այլ Գալուստ Սահակյանի օգտին։ Քանի որ առանց նման «պադդերժկայի» անհնար կլիներ Գալուստի համար 101 կողմ ձայն ապահովել խորհրդարանում, եւ վտանգ կար, որ ներկա 68 հանրապետականները «պրավալ» կտան իշխանության կարեւոր օպերացիան։ ԲՀԿ-ից խմբակցության պաշտոնական տեսակետ ներկայացվեց, թե իրենք այդքան էլ չեն կարեւորում այդ ընտրությունը եւ ազատ են թողել դրանք, իսկ քառյակի հետ միասնական թեկնածու չառաջադրելու վերաբերյալ էլ նույն չհիմնավորված լոլոներն էին տարածում, թե քառյակում չեն քննարկել այդ հարցը։

Քառյակն ըստ ամենայնի ստեղծվել էր միայն Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջելու համար, որովհետեւ վերջինի պաշտոնանկությունից հետո այն անգործության է մատնվել, եւ որեւէ միասնական օրակարգ, անգամ ԱԺ նախագահի ընտրության անշառ հարցը չեն կարողանում ձեւավորել։
ԲՀԿ-ի լեդին այնպես էր ահաբեկել կուսակիցներին, որ ընտրությունից հետո բոլորը միաբերան մեր հարցերին ի պատասխան կամ կրկնում էին վերջինի խոսքերը, կամ էլ ուղղորդում դեպի նա։ Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանը մեր հարցին, թե ինչ արժանիքներ ուներ Գալուստ Սահակյանը, որը չունի Հրանտ Բագրատյանը, կմկմաց, թե քվեարկությունը գաղտնի է, եւ ինքը որեւէ բան ասել չի ցանկանում։ ԲՀԿ-ական պատգամավորն անդրդվելի մնաց նույնիսկ այն պարագայում, երբ բացատրեցինք, որ ընտրության արդյունքներից ակնհայտ է, թե ում օգտին են իրենք քվեարկել։

Մեր հաջորդ հարցն էր, թե իշխանության մեջ Տիգրան Սարգսյանից բացի կա՞ մեկը, որի դեմ ԲՀԿ-ն կարող է ուղղել իր քննադատությունը։ «Մենք քննադատել ենք կառավարությանը, եւ եթե այս կառավարությունն էլ նույն գիծը վերցնի, բնականաբար, ԲՀԿ-ն արտահայտելու է այն դիրքորոշումը, ինչը նախորդ ժամանակ։ Բայց տեսաք՝ Սեւանի մասին օրինագծի վերաբերյալ մեր առաջարկը կառավարությունը բավարարեց, ինչպե՞ս կողմ չքվեարկեինք»,- նորընտիր վարչապետ Հովիկ Աբրահամյանին գովելու հերթական շանսը բաց չթողեց հերթական ԲՀԿ-ականը:

Գրիգորիչի պատճառով դաշնակիցներ ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին դավաճանելու դիտարկմանն էլ ԲՀԿ-ական պատգամավորը կրկնեց անհեթեթ պատասխանը, թե իրենք չեն կարեւորում այդ ընտրությունները։ Նա չբացառեց, որ կուսակցությունը նորից կվերադառնա իշխանության գիրկը. «Կուսակցությունն ինչպես կորոշի, ես պատրաստ եմ ենթարկվել, ես որոշումները կատարող եմ»։
Ինչի՞ն կամ ո՞ւմ է այլընտրանք ԲՀԿ-ն՝ հարցրինք մեկ այլ պատգամավորի՝ Վահե Հովհաննիսյանին, պատգամավորը, անակնկալի եկած, հստակ պատասխան չտվեց եւ կրկին ցույց տվեց խմբակցության քարտուղարի տեղը:

«Հնարավո՞ր է լքեք քառյակը եւ այլեւս տեղ գտնեք այլ դաշտում» հարցը Միքայել Մելքումյանը սխալ համարեց. «Մենք ունեցել ենք հստակ ռեժիմ ֆրակցիայում, թողել ենք խղճի մտոք քվեարկության»։ «ԲՀԿ-ի խիղճն իշխանության օգտին է, փաստորեն, որովհետեւ իշխանության թեկնածուն ձեր թեկնածուն է» մեր դիտարկմանը Մելքումյանը միայն բարձրաձայն ծիծաղեց:

Ինչ է պատրաստվում անել ԲՀԿ-ին պարբերաբար շանս տվող, նրա հետ «բուրժուադեմոկրատական հեղափոխության» հույսեր կապող, բայց միշտ քցվող ՀԱԿ-ը։ Խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Իրավիճակը կվերլուծենք՝ կասենք»։ Բայց պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ-ն նախընտրեց իշխանությանը, ՀԱԿ ղեկավարը նույն պատասխանը տվեց։ Այսուհանդերձ, քառյակի աշխատանքները հնարավո՞ր են. Զուրաբյանը կրկին հիշեցրեց նախորդ պատասխանը, ապա նաեւ ասաց. «Այս 2 տարվա մեջ այնքան բան է եղել, այնքան նահանջներով եւ նորից վերանվաճումներով ենք անցել, որ ընդհանրապես պետք չէ հեռու գնացող եզրակացություն անել որեւէ հանգրվանում»։ ԲՀԿ-ի պայքարն արդյոք անձնավորված եւ արդեն սպառված չէ՞ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո. «Ես չեմ ցանկանում մեկնաբանել ԲՀԿ-ի գործողությունները, կարծում եմ, որ եթե ինչ-որ բան ուզում եք ստանալ, ապա ԲՀԿ-ին պետք է դիմել»։ ՀՅԴ-ն եւս, ըստ էության, ԲՀԿ-ից հրաժարվել չի պատրաստվում եւ հետագա համագործակցության հարցին պատասխանում է. «Մենք ասել ենք եւ նորից շարունակում ենք ասել՝ համագործակցում ենք այն հարցերի հետ կապված, որոնք համաձայնեցնում ենք եւ որեւէ խնդիր չենք տեսնում, որ որեւէ կուսակցություն ինքնուրույն դիրքորոշում ունենա տարբեր հարցերով»։ Որքան էլ դժվար լինի խոստովանել, ակնհայտ է, որ ԲՀԿ-ն, ոչ իշխանական դաշտն իրենով անելուն զուգահեռ, ձեռք չի քաշում իշխանությունից։

Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին
Ամենադիտված