«Ժողովուրդ». «Ապտակ գործող իշխանության դեմքին»
Հայկական Մամուլ
Օրեր առաջ Սերժ Սարգսյանը մասնակցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որին ներկա երիտասարդ գիտնականներից մեկը` Ղազար Գալոյանը, անդրադառնալով գիտնականների սոցիալական ծանր պայմաններին' հայտարարեց, որ շքեղ մեքենաների փոխարեն հայ նախարարները կարող են հեծանիվ քշել:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոստացավ հեծանիվ նվիրել նրան: Իսկ ժողովին ներկա Սերժ Սարգսյանը սա լսելուց հետո կատակեց. «Հեծանիվը նախարարի՞ն, թե՞ երիտասարդին»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու երկրի առաջին դեմքն անլուրջ վերաբերվեց իր բարձրացրած խնդրին, գիտնականը պատասխանեց. «Իհարկե, իրենք իրավունք չունեին կատակելու հեծանիվի կապակցությամբ. թե՛ Ռ. Մարտիրոսյանը, թե՛ հանրապետության նախագահը: Իմ կարծիքով՝ ես այդպես ապտակեցի գործող իշխանության դեմքին: Չի կարելի, որ իրենք իրենց նման շքեղություն թույլ տան: Այն սրբազանը (Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի մասին է խոսքը), եթե ես հիշեի իր մեքենայի ֆիրման' «Բենթլի»-ն, ապա դա էլ կասեի»:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու