«Ժողովուրդ». 145 հազար 122 ՀՀ քաղաքացի ՌԴ-ում ժամանակավոր բնակության իրավունք է ստացել
Հայկական Մամուլ
Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության տարածքային մարմիններում, ըստ գտնվելու վայրի, միգրացիոն հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների թիվն անցնում է կես միլիոնը: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՌԴ պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարի հաշվառման է կանգնել 587 հազար 69 ՀՀ քաղաքացի: 145 հազար 122 ՀՀ քաղաքացի ՌԴ-ում ժամանակավոր բնակության իրավունք է ստացել: Ուշագրավ է, սակայն, որ ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը 16 հազար 550 է: Նշենք, որ 2012թ. ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը եղել է ավելի քիչ՝ 13 հազար 176:
Վիճակագրական այս տվյալները, հուսով ենք, կարժանանան ՀՀ իշխանությունների ուշադրությանը, հանձինս ՀՀ միգրացիոն ծառայության, որ արտագաղթի նվազման վերաբերյալ հայտարարություններ անելիս, չհայտնվեն անհարմար վիճակի մեջ: Ի վերջո՝ մախաթը պարկում չես պահի:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու